
Oligo Optimum Iron -EDDHA 6% (4.0% o-o)
Van Iperen Oligo Optimum Iron EDDHA 6%-ը մեկ միկրոտարրի՝ երկաթի բարձր պարունակությամբ և բարձր մաքրությամբ պարարտանյութ է: Այս պարարտանյութը փոշի չի առաջացնում և լուծվում է արագորեն ու ամբողջովին:
Երկաթի բարձր պարունակությունը նպաստում է քլորոֆիլի արտադրությանը:
Երկաթը կարևոր դեր ունի բույսերի ֆիզիոլոգիական կառուցվածքում: Երկաթի ատոմը բավականին արագ է օքսիդանում և վերականգնվում, այդ պատճառով երկաթի միացությունները հանդիսանում են էլեկտրոնների կրիչներ բիոքիմիական գործընթացներում: Այդ պրոցեսներն իրականանում են երկաթ պարունակող ֆերմենտների շնորհիվ, որոնք նաև կարևոր դերակատարում ունեն քլորոֆիլի բիոսինթեզում: Այս է պատճառը, որ երկաթի դեֆիցիտը բերում է ծանր հիվանդությունների, որոնցից առավել տարածվածը քլորոզն է: Քլորոզի նշաններն են՝ տերևների դեղնումը, աճի դանդաղումը, թերսնուցուցումն ու բերքի կրճատումը: Երկաթի խելատային ձևի առավելությունն այն է, որ այն առավել հեշտ ու արագ է կլանվում մշակաբույսերի կողմից:
| Քաշ | 1կգ |
| Արտադրող | VanIperen |
| Ծագման երկիր | Նիդերլանդներ |