Կորպորատիվ պարտատոմսեր
Ներդրումային հնարավորություններ կայուն գյուղատնտեսության մեջ
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ N 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2026 թվականի փետրվարի 06-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:
ԱԳՐՈՏԵԽ Կանաչ Պարտատոմսեր 2025
Դասը
Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ (ISIN)
AMAGRTB21KT0
Անվանական արժեքը
100,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը
600,000,000 ՀՀ դրամ
Քանակը
6,000 հատ
Շրջանառության ժամկետը
36 ամիս
Թողարկման ամսաթիվը
17 դեկ. 2025
Մարման ամսաթիվը
17 դեկ. 2028
Արժեկտրոնային տոկոսադրույքը
13%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը
3 ամիս պարբերականություն
Տեղաբաշխողը
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
- Կայուն եկամուտ՝ ապահովված զարգացող գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտով
- Աջակցություն կայուն գյուղատնտեսությանը և բնապահպանական նախաձեռնություններին
- Ֆիքսված եկամուտ մրցունակ տոկոսադրույքներով
- Թափանցիկ հաշվետվություններ և ապացուցված գործունեություն
Ֆինանսական հաշվետվություն
Թափանցիկություն և հաշվետվողականություն մեր ֆինանսական գործառնություններում
