Agrotech Logo
Գլխավոր
Մեր մասին
ԳործընկերներԱպրանքներՄիջոցառումներԲլոգԱշխատանքԿապ
Գլխավոր
Մեր մասին
Գործընկերներ
Ապրանքներ
Միջոցառումներ
Բլոգ
Աշխատանք
Կապ

ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ

Ջերմատներին և ֆերմերներին ագրոնոմիական խորհրդատվության տրամադրում և բարձրորակ ապրանքների մատակարարում 2014 թվականից։

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ներդրողների համար
  • Ղեկավարներ
  • Գործընկերներ
  • Ապրանքներ
  • Միջոցառումներ
  • Բլոգ
  • Աշխատանք
  • Կապ

Կապ մեզ հետ

  • ՀՀ, ք․Աբովյան, 2-րդ Արդյունաբերական թաղամաս 3
  • +374 11206220
  • info@agrotech.am

© 2026 ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ Բոլոր իրավունքները պաշտպանված են։Made byelvs.dev

Մեր մասին

Նվիրված կայուն գյուղատնտեսությանը և նորարարությանը

Ով ենք մենք


Ագրոտեխը նորարարական գյուղատնտեսական լուծումների առաջատար մատակարար է։ Մեր առաքելությունն է՝ ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաները և փորձը հասանելի դարձնել ՀՀ-ում բուսաբուծությամբ զբաղվող անձանց և ընկերություններին: Հավատարիմ մնալով ժամանակակից գյուղատնտեսությունը վերափոխելու մեր տեսլականին՝ մենք այսօր դարձել ենք հուսալի գործընկեր հայաստանյան գյուղատնտեսական համայնքի համար։

Մեր գործունեությունը դուրս է սովորական վաճառքի սահմաններից. մենք տրամադրում ենք մասնագիտական աջակցություն, փորձագիտական խորհրդատվություն և այնպիսի լուծումներ, որոնք բարձրացնում են բերքատվությունը և բերքի որակը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը։

Հիմնվելով հարուստ փորձի և համաշխարհային լավագույն մասնագետների հետ մեր կապերի վրա՝ «Ագրոտեխը» շարունակաբար կատարելագործվում է՝ արձագանքելով արդի գյուղատնտեսության մարտահրավերներին: Մենք հպարտությամբ ենք ներկայացնում եվրոպական և համաշխարհային առաջատար արտադրողների լավագույն տեսականին:

  • Ազոտական, ֆոսֆորական, կալիումական, համակցված և օրգանական պարարտանյութեր, ինչպես նաև առանձին միկրոտարրեր պարունակող պարարտանյութեր և աճի խթանիչներ
  • բույսերի պաշտպանության կենսաբանական, քիմիական և մեխանիկական միջոցներ
  • փոշոտող իշամեղուներ և օգտակար միջատներ
  • հիդրոպոնիկ մշակության համար օգտագործվող օրգանական և հանքային սուբստրատներ
  • ջերմատների արտաքին մակերեսները ստվերարկող ներկեր՝ բույսերն արևի ճառագայթներից պաշտպանելու նպատակով
  • ջերմատների և այլ գյուղատնտեսական տարածքների ախտահանման միջոցներ
  • Բարձակարգ սերմեր՝ նախատեսված բաց և փակ գրունտի մշակության համար
  • ջերմատներում և այգիներում կիրառվող աքսեսուարներ
  • Փաթեթավորման նյութեր, չափիչ սարքեր և այլ անհրաժեշտ գյուղատնտեսական լուծումներ։
team

Մեր արժեքները

Սկզբունքները, որոնք ուղղորդում են մեր յուրաքանչյուր գործողություն

Կայունություն

Մենք նվիրված ենք շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու պրակտիկաներին, որոնք ապահովում են ավելի առողջ մոլորակ ապագա սերունդների համար։

Նորարարություն

Շարունակական ուսումնասիրություններն ու զարգացումն առաջնորդում են մեր գործունեությունը՝ ապահովելու ավելի առաջադեմ գյուղատնտեսական լուծումներ մեր գործընկերների համար։

Որակ

Միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան ապրանքներ և ծառայություններ։

Գործընկերություն

Հաճախորդների, մատակարարների և համայնքների հետ ամուր հարաբերությունների կառուցում և փոխշահավետ համագործակցություն։

Գիտելիք

Գիտելիքի և փորձի փոխանցում ֆերմերներին, նրանց՝ հաջողության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ հզորացնելու համար։

Ազնվություն

Ազնվություն և թափանցիկություն բոլոր գործարար հարաբերություններում՝ վստահություն կառուցելով յուրաքանչյուր փոխգործակցությամբ։

Կորպորատիվ մշակույթ

Աշխատավայր, որը կառուցված է համագործակցության, նորարարության և աճի վրա

Թիմային միջավայր

Մենք զարգացնում ենք թիմային աշխատանքի մշակույթը, որտեղ գնահատվում է տեսակետների բազմազանությունը, որոնց հատման կետում ծնվում է նորարարությունը։

Շարունակական ուսուցում

Մասնագիտական զարգացումը առաջնայնություն է բոլորի համար, որն ապահովվում է ուսուցման ծրագրերով, սեմինարներով և կարիերայի առաջընթացի հնարավորություններով։

Աշխատանք-կյանք հավասարակշռություն

Նույնիսկ ամենածանրաբեռնված ժամանակաշրջաններում մենք մեծ կարևորություն ենք տալիս աշխատանքի ողջամիտ բաշխմանը՝ կանխելու համար աշխատակիցների հուզական սպառումը։

Բազմազանություն և ներառականություն

Մենք կարևորում ենք բազմազան և ներառական միջավայրի ապահովումը, որտեղ բոլորը կարող են հաջողության հասնել։

Ինչ ենք մենք առաջարկում

Համապարփակ լուծումներ ժամանակակից գյուղատնտեսության համար

Պրեմիում ապրանքներ

  • Մակրո և միկրո պարարտանյութեր
  • Բույսերի պաշտպանության միջոցներ
  • Բարձրակարգ աճի խթանիչներ
  • Բարձրորակ սուբստրատներ

Գյուղատնտեսական ծառայություններ

  • Ագրոնոմիական խորհրդատվություն
  • Հողի և ջրի վերլուծություն
  • Բույսերի պաշտպանության գծով խորհրդատվություն
  • Սնուցման սխեմաների մշակում և ներդրում